
Անդրիաս Ղուկասյան. «Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»
Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ իր համար անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները: Անդրադառնալով փաստերին՝ մասնավորապես նշում է ապստամբների՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը գրավելը, ոստիկանության՝ ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողության վերադարձնելու պատրաստվածությունը:
«Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը: Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»- մասամբ ասված է նրա կոչում: