Կատավածը հարցերը լուծելու ցանկալի ճանապարհը չէր. Արմեն Մարտիրոսյան
«Այն, ինչ կատարվել է Երևանում, բնականաբար տեղի է ունեցել իշխանությունների պատճառով, քանի որ ոչ մի հարց չի լուծվում, ոչ մի խնդիր լուծում չի ունենում, հակառակը դրանք ավելի են խորանում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Էրեբունի վարչական շրջանի ոստիկանությունում կատարվածը՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամեն Մարտիրոսյանը։
Նշենք, որ հուլիսի 17-ին լուսադեմին «Նոր Հայաստան» շարժման մի խումբ անդամները զինված մտել էին ոստիկանության Էրեբունու բաժին ու պատանդ վերցրել ոստկաններին։ ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»։
Նրա խոսքով՝ կատարվածը «ցանկալի ճանապարհը չէր, լավագույն ճանապարհը» չէր կուտակված բազում խնդիրները լուծելու համար։
«Ամեն մի քայլ հակաքայլ է առաջացնում։ Եվ սա այդ հակաքայլն էր։ Շատ լավ կլինի, որ բանակցություններով հաջողությունների հասնեն, որպեսզ հետագայում արյունահեղություն չլինի», -ասաց պարոն Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան