Վիրավոր ոստիկանը վիրահատվել է
Այսօր լուսադեմին ոստիկանության Էրեբունու բաժանմունում տեղի ունեցած դեպքերի հետևանքով վիրավորված ոստիկաններից մեկը վիրահատվել է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրել է, որ ոստիկանն ստացել էր որովայնի առաջնային պատի վնասվածք և նրա վիճակն այժմ բավարար է։
Ոստիկանը վիրավոր էր այսօր, հուլիսի 17-ին լուսադեմի դեպքերի ժամանակ. «Նոր Հայաստան» շարժման մի խումբ զինված անդամները մտել են ոստիկանության Էրեբունու բաժին ու պատանդ վերցրել ոստիկաններին։ Մի քանի ժամ հետո ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությններով՝ նշելով, որ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը վիրավորվել են, պատանդներից երկուսը ազատ են արձակվել։
Ոստիկանության բաժին ներխուժած խմբի պահանջն է իշխանափոխություն և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան