Տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, Ալեքսանդր Իսկանդարյան
« Ծայահեղականությունը լինում է երկու տեսակի` միայն խոսքերի մեջ և գործնական: Եվ երբ այն անցնում է գործնական՝ նման վտանգավոր հարթություն, լրջագույն վտանգ և սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար: Սա բոլորովին նոր իրավիճակ է, երբ հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են զենքը ձեռքին լուծել քաղաքական հարցեր»,- մեկնաբանելով այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունները` Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մեկ այլ քաղաքագետի՝ Ալեքսանդր Մարկարովի իրավիճակի գնահատականը համարյա նույնն էր՝ բացի վտանգի լրջության աստիճանից.
«Ծավալված իրադարձությունները ահազանգ են այն բանի, որ ահաբեկչությունը ցանկացած պահի կարող է վտանգել ներքին կայունությունը:
Հաշվի առնելով իրադարձությունների մասշտաբները` այս ամենը դժվար թե Հայաստանի անվտանգության համար հանդիսանա լուրջ վտանգ: Գործության ծավալները լուրջ չեն, բացակայում է օժանդակություն ու լուրջ ռեսուրսները»:
Հուլիսի 17-ի լուսադեմին «Նոր Հայաստան» շարժման մի խումբ անդամները զինված մտել են ոստիկանության Էրեբունու բաժին ու պատանդ վերցրել ոստկաններին։ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»։
Այս պահին պաշտոնական այլ տեղեկություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Կատավածը հարցերը լուծելու ցանկալի ճանապարհը չէր. Արմեն Մարտիրոսյան
- Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»