Քաղաքական 19:50 17/07/2016 Հայաստան

Երևանում ստեղծված իրավիճակն իրավապահները մտադիր են հանգուցալուծել բանակցությունների միջոցով

Հուլիսի 17-ի լույս գիշերը, ժամը մոտ 5:30-ի սահմաններում «Նոր Հայաստան» շարժման մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի ֆեյսբուքյան պատին հայտնվել էր գրառում՝ վերնագրված «Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «…Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ»:

Հետագայում պարզվեց, որ գրառումը հրապարակվել է այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ են վերցրել զորամասի մի խումբ զինծառայողների: Հետագայում զինված խումբը պատանդ է վերցրել նաև զորամաս այցելած ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, մասնավորապես՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Քիչ անց, ինչպես արձանագրել է Panorama.amի տեսախցիկը, իրավապահ մարմինները ուժեր են կուտակել ՊՊԾ գնդին հարող տարածքում՝ զուգահեռաբար փակելով հարակից փողոցներն ու տարհանելով ՊՊԾ գնդի տարածքի անմիջապես հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՊԾ գնդի ներսում տիրող իրավիճակի մասին այդ ընթացքում միակ աղբյուրը զինված խմբավորման անդամներից Վարուժան Ավետիսյանն էր, ում գրառումներից պարզ է դառնում, որ խմբի պահանը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է, իսկ խմբի կազմում ընդգրկված են ազատամարտիկներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ, ովքեր մասնակցել են Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարժումների ակցիաներին:

Ստեղծված իրավիճակի մասին հուլիսի 17-ի առավոտյան պաշտոնական պարզաբանմամբ հանդես եկավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «…մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին»: ԱԱԾ-ից հավաստիացրել էին, որ պետական մարմինները գործում են բնականոն ռեիմով, իսկ զինված անձանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Միաժամանակ իրավապահները զգուշացրել էին, որ «ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Այս հայտարարությունից հետո Վարուժան Ավետիսյանը և խմբի այլ անդամներ սոցիալական կայքերով և ԶԼՄ-ներով հայտնում էին, որ իրավապահներն ժամանակ են ձգում, ուժեր են կենտրոնացնում, ինչն իրենց չի վհատեցնում, իրենք սպասում են իրենց պահանջի կատարմանը և պատրաստ են մինչև վերջին փամփուշտը կռիվ տալ: Վարուժան Ավետիսյանը հայտնել էր նաև իրենց խմբի մասնակիցներից երկուսի վիրավորվելու մասին:

ԱԱԾ-ն այնուհետև հանդես եկավ մեկ այլ հաղորդագրությամբ  , որով տեղեկացնում էր, որ գրանցված միջադեպի արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են: ԱԱԾ-ն նաև հայտնել էր խմբի պահանջի մասին:

«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել  մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին«- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ զինված հարձակման արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը հրազենային վնասվածքներ են ստացել:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունան Պողոսյանը նաև հայտնել էր, որ զինված խմբի անդամների հետ բանակցություններ են տարվում, որոնց շրջանակներում նրանց հորդորում են հանձնվել իշխանություններին՝ նշելով, որ հորդորները չլսելու դեպքում ոստիկանությունն «ի վիճակի է վնասազերծելու նրանց»:

Հարցին թե ինչ վերնաժամկետ է առկա բանակցությունների համար, փոխոստիկանապետը նշել է, որ վերջնաժամկետ չկա, և քանի դեռ հույս կա, որ իրավիճակը կհանգուցալուծվի բանակցությունների ճանապարհով, շարունակելու են բանակցել:

Ստեղծված իրավիճակում մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ հանդես եկան բռնությունը դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ ուժի գործադրումը, զենքի կիրառումը քաղաքական գործընթացում չի կարող գործիք լինել:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել էր. «Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու»:

«Գտնում եմ, որ ոչ արդյունավետ է նման ճանապարհը ու չի կարող բերել դրական արդյունքի։ Ցավում եմ, որ եղել է զոհ։ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով», - ասել է առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը ավարտել էր այսպես. «Շատ լավ կլինի, որ բանակցություններով հաջողությունների հասնեն, որպեսզ հետագայում արյունահեղություն չլինի»:

Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն իր հայտարարությամբ նշելով, որ «ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը», կոչ էր արել  հանրահավաք անել ոստիկանության գլխավոր շենքի մոտ՝ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ տեղի ունեցածը որակելով «օրենքից դուրս», նշել է, որ հանգուցալուծումն ինչպիսին էլ լինի, ազդելու է երկրի հետագա ճակատագրի վրա: «Երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս: Երկու կողմն էլ պետք է հասկանա՝ առնվազն առաջին անգամ պետք է բանակցելով գտնել լուծում: Իսկ պայնավորվածությունները պետք է հարգվեն մինչև վերջ»,- նշել է նա ու հորդորել՝ «բանակցություններից չվախենալ»:

Հուլիսի 17-ի կեսօրից հետո ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի մասնակիցները նախագահին զեկուցել են տեղի ունեցածի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: «Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ:

Երեկոյան կողմ արդեն ՀՀ ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ խումբը ժամը 17:00-ի դրությամբ «շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը»:

Նշվում էր նաև, որ բանակցությունների շրջանակներում «փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին»:

«Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»,- հայտնել էին ԱԱԾ-ից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}