Մարդկանց բերման ենթարկելու տեղեկությունների հետքերով ՄԻՊ ներկայացուցիչները այցելում են ոստիկանության բաժիններ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Նշվում է, որ այդ մասին ԶԼՄ-ների հրապարակումներին Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:
«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները», -նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։