Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայտարարության մեջ նշված է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը` այդ թվում նաև հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ:
Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանության հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին` մշտական կապի մեջ մնալ իրավապահների հետ, անմիջաբար հետևել իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Փոխոստիկանապետ. «Ժիրայր Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան