Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու. Նաիրա Զոհրաբյան
«Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու», panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այսօր Էրեբունի վարչական շրջանի ոստիկանությունում կատարվածը հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ հուլիսի 17-ին լուսադեմին «Նոր Հայաստան» շարժման մի խումբ անդամները զինված մտել էին ոստիկանության Էրեբունու բաժին ու պատանդ վերցրել ոստկաններին։ ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»։
Պատգամավորի դիտարկմամբ, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շատ զգայուն վիճակ է ստեղծվել, նման քայլերի գնալը անընդունելի է։
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է գտակցի մեկ բան՝ այսօր ամեն րոպե բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախում ունենք զգայուն կետ և լայնամասշտաբ գործողությունները կարող են վերսկսվել։ Դա անընդունելի է։
ԵՎ հետո ժողովրդի անունից խոսելու իրավունք պետք է ունենա այն շարժումը, որի հետևում մի քանի հազար մարդ գոնե կանգնած է, բայց մենք տեսնում էինք, թե ինչքան քիչ մարդ էր հավաքվում հապարակներում նրանց հանրահավաքի ժամանակ։ Բոլորս էլ հասկանում ենք, տեսնում ենք, որ երկրում կան բազում խնդիրներ, բայց արյունահեղության կոչերը բացարձակ ճանապարհ չեն այդ խնդրները լուծելու համար, չէ՞ որ անկանխատեսել հետևանքներով են դրան լի, նման իրավիճակից կարող է օգտվել Ալիևը», -հավելեց տիկին Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան