ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը
Այսօր մի խումբ անձիք, զինված ինքնաձիգներով և ատրճանակներով, հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա, մուտք են գործել տարածք ու այնտեղ բռնությամբ պահում են պատանդներ,- քիչ առաջ ՊՊԾ գնդի մոտ լրագրողներին հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Նա հայտնեց, որ պատանդները ոստիկանության ծառայողներ են, և որ հարձակման ժամանակ սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը։
Հունան Պողոսյանի տեղեկացմամբ՝ այսօր լուսադեմին հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Եվս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:
ՀՀ փոխոստիկանապետը հայտնեց, որ ՊՊԾ գունդը գրաված անձանց հետ այժմ բանակցություններ են ընթանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան