Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները օրինական հիմքերով են տարվել»
Այսօր բերման ենթարկվածները բոլորը օրինական հիքմերով են տարվել,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նա հավելեց, թե՝ բոլորը սահմանված ժամկետում բաց կթողնվեն՝ ըստ «կատարած արարքի»:
Մինչ այս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին։
«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները», -նշված էր ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեց. «Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի Մաշտոցի պողոտայից ձերբակալվել են Շահեն Հարությունյանն ու Կարեն Աթայանը: Երևանի Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկից ոստիկանության բաժանմունք է տարվել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Ոստիկանության բաժին են տարվել նաև Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը:
Ավելի վաղ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին տարված Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս Արտաշես Բոյաջյանին 5 ժամ անց ազատ են արձակել»:
Հարակից հրապարակումներ`
- Փոխոստիկանապետ. «Ժիրայր Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
- Մարդկանց բերման ենթարկելու տեղեկությունների հետքերով ՄԻՊ ներկայացուցիչները այցելում են ոստիկանության բաժիններ
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան