Երևանում խաղաղության երթ է
«Ոչ բռնությանը, մի-ա-ցում» վանկարկումներով Երևանի կենտրոնական փողոցներում երթ է իրականացվում, որը մասնակիցները անվանել են խաղաղության երթ։ Երթ անցկացնելու որոշումը կայացվեց Ազատության հրապարակում։
Ակտվիստ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե ոստիկանները խոստացել են, որ բռնություններ չեն կատարվելու իրենց նկատմամբ։
«Խոստացել են նաև, որ Էրեբունիում բռնություններ չեն լինելու, համաձայնության եկանք, որ երթ անելու ենք, խոստացել են, որ չեն խոչընդոտելու երթին», -Ազատության հրապարակում բարձրախոսով հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը՝ մատնանշելով երթուղին՝ Հյուսիսային պողոտա-Ամիրյան-Մաշտոցի պողոտա և Ազատության հրապարակ։
Երթի ընթացքում մասնակիցները հայտարարում են, որ իրենք չեն ցանկանում, որ արյուն թափվի Էրեբունիում, ՊՊԾ գնդում, որը զավթված է «Սասնա ծռեր» խմբի կողմից։ Նաև հայտարարում են, թե խմբի անդամները ահաբեկիչներ չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան