Թուրքիայում 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Reuters-ին:
Բացի այդ, աշխատանքից հեռացվել են 52 քաղաքացիական տեսուչներ, 16 իրավական խորհրդատուներ: Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է հեռացվածների մեջ են ոստիկանության աշխատակիցներ, որոնցից՝ 7899 ոստիկաններ և 614-ը ժանդարմերիայի սպաներ:
Նրանցից շատերին ձերբակալել են իշխանությունը գրավելու փորձի մեղադրանքով: Թուրքիայի կառավարությունը հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին:
Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Վերջին տեղեկություններով՝ հրաձգությունից սպանվել է 300 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
- Ստամբուլում հայտարարվել է արտակարգ դրություն
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին