Թուրքագետ. Վերջին պահին դավաճանություն է եղել
Էրդողանից ու նրա ռեժիմից զինվորականության դժգոհությունը հասունանում էր շատ վաղուց: «Մեդիա կենտրոն»-ում «Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. Ներքաղաքական և տարածաշրջանային հնարավոր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Իմ գործընկերները միշտ կատակով հարցնում էին, ե՞րբ է լինելու հեղաշրջում: Իրենք կատակում էին: Այն մաքրազերծումները, որ իրականացրեց Էրդողանը իշխանության գալով՝ հատկապես 2007-ից հետո, ինչպես նաև զինվորականների իրավունքների սահմանափակումը, մեկուսացումն առաջ բերեց բազմաթիվ դժգոհություններ»,-ասաց թուրքագետը:
Հովհաննիսյանի խոսքով, բացի այդ դժգոհություններ էին հարուցում Թուրքիայի իսլամականացումը, Աթաթուրքի սկզբունքների ոտնահարումը, բանակը քրդերին ճնշելու նպատակով օգտագործելը, որոշումներ կայացնելիս բանակի կարծիքի հետ հաշվի չնստելը, բանակի վերահսկողությունը Էրդողանի մտերիմներին վստահելը, ինչը հանգեցրեց նաև զինվորականների ֆինանսական կարողությունների սահմանափակմանը:
«Էրդողանը կպավ նրանց գրպանին: Այս փաստին քիչ են ուշադրություն դարձնում, բայց ինձ թվում է, որ գրպանին կպնելը բավականին կարևոր է»,-նկատեց քննարկմանը մասնակիցը:
Նրա խոսքով, կատարված դեպքերի մասին հնարավոր կլինի հիմնավոր ու ամբողջական գնահատականներ տալ, վերլուծություններ անել ավելի ուշ, այս պահին կարծիք հայտնում է ՝ հիմնվելով նախանական տեղեկությունների վրա:
«Ձերբակալվածների թիվը ցույց է տալիս, որ ծավալները մեծ են եղել ու ներգրավված են եղել շատ բարձրաստիճան զինվորականներ են ներգրավված եղել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Բանախոսի կարծիքով, զինված հեղաշրջումը հարևան երկրում պլանավորում էին անել ավելի ուշ. օգոստոսին նախատեսված էր ամենամյա բարձրագույն զինվորական խորհուրդը, որտեղ նոր նշանակումներ են լինում:
«Նրանք տեղեկություններ ունեին, որ Էրդողանը հերթական մաքրազերծումներն է անելու և շատերն ազատվելու էին: Գյուլենի դեմ ուղղված հետաքննության արդյունքների հրապարակումն արագացրեց գործընթացը»,-նշեց նա:
Թուրքագետը չբացառեց, որ նախապատրաստական աշխատանքներին տեղյակ է եղել ու հավանություն է տվել ցամաքային առաջին բանակի հրամանատարությունը, սակայն վերջին պահին սկսել է տատանվել, ապա՝ դավաճանել:
«Առանց նման համաձայնության զինվորականները նման քայլի չէին գնա, նրանք պրոֆեսիոնալներ են, դժվար թե Թուրքիայի ներքին հետախուզությունը չիմանար դրա մասին»,-նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգայնագետ. Կապ չկա Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև
- Հունաստանի իշխանությունները կվերադարձնեն թուրքական ուղղաթիռը
- Հայաստան-Թուրքիա սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում
- Ավերակ դարձած Թուրքիայի խորհրդարանը
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Սա բացառիկ բան էր՝ թուրքական զինվորական հրամանատարությունը չունեցավ ժողովրդի համակրանքը. Հայկ Դեմոյան
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին