Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 7543-ի, որից 316-ը կալանավորվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 208 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ: Նա նշել է, որ ձերբակալությունների օպերացիան շարունակվում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի էր արվել: Զինվորականները հայտարարել էին երկրի իշխանություն իրենց ձեռքը վերցնելու մասին: Որոշ ժամանակ անց ապստամբ զինվորականները սկսել էին հանձնվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում հայտարարվել է արտակարգ դրություն
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան