Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը առայժմ չի քննարկվում. Փոխոստիկանապետ
Առայժմ չի քննարկվում Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու մասին հարցը: Այդ մասին այսօր Էրեբունիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Առայժմ նման հարց չի քննարկվում», -նշեց Պողոսյանը:
Հարցին, թե հակառակ կողմը ոստիկանին ազատ արձակելը դիտարկում է որպես բարի կամքի դրսևորում, իրավապահները ի՞նչ են դա համարում, Պողոսյանը պատասխանեց. «Մենք նույնպես դա դիտարկում ենք բարի կամքի դրսևորում»:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով, փոխոստիկանապետի խոսքով, պատանդ է պահվում 5 ոստիկան: Երեկ բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին