Փորձագետ. Թուրքիայի դեպքերից հետո իրանցիների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձավ
Թուրքիան այլևս այն չէ, ինչ կար, այն տարածաշրջանում զգալիորեն կորցրեց իր հավակնությունների հենքը՝ որպես խոշոր պետություն ու գերտերություն:
«Մեդիա կենտրոն»-ում «Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. Ներքաղաքական և տարածաշրջանային հնարավոր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրանագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս զարգացումներից հետո ակնհայտ է, որ Իրանը տարածաշրջանում մնում է միակ գերտերությունը, պետություն, որը հստակ կարողանում է պահպանել իր ներքին կայունությունը: Թուրքիան ևս մեկ անգամ փաստեց, որ վտանգ է ներկայացնում իր հարևանների համար»,-ասաց փորձագետը:
Ոսկանյանի գնահատմամբ, Թուրքիայն այսօր մեկ բառով կարելի է բնութագրել վտանգավոր երկիր, որտեղ բանակի հրամանատարության, կարելի է ուղղաթիռներ ու ինքնաթիռներ օդ բարձրացնել:
«Ոչ ոք չի կարող բացառել, որ այս դեպքերը չեն կրկնվի, կամ դիցուք որևէ խելագար գեներալ հրաման չի տալ հատել հայ-թուրքական, թուրք-իրանական կամ էլ թուրք-հունական սահմանը»,-ասաց քննարկման մասնակիցը:
Մյուս առանձնահատակությունն այն է, որ Թուրքիայում առկա երկփեղկվածությունն է՝ հասարակությունը գրեթե հավասար բաժանված է պրոէրդողանական ու հակաէրդողանական տրամադրություններ ունեցող հատվածների:
«Չնայած հեղաշրջումը կանխվեց, Էրդողանը պահպանեց իր իշխանությունը, սակայն այդ խնդիրները չլուծվեցին, ընդհակառակը դրանք ավելի են սրվելու, Թուրքիայի ներքաղաքական կայանությունը դառնալու է լրացուցիչ խնդիր տարածաշրջանի ու ընթացող գործընթացների համար»,-նկատեց փորձագետը:
Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն հզոր ներկայացնող Էրդողանը կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից՝ Iphone-ի կոճակից, որի անջատել-միացնելու գործառույթն անգամ վերապահպված էր ամերիկյան հեռուստաընկերության լրագրողին՝ CNN Turk-ին:
«Կարծում եմ, որ այս համատեքստում էլ ակնհայտ է, որ չնայած Գյուլենին իրենց հանձնելու վերաբերյալ ամերիկյան կողմին ուղղված բարձրագոչ հայտարարություններին, հասկանալի է, որ ԱՄՆ հետ նման լեզվով խոսելը Թուրքիայի համար բարդ հետևանքներ է ունենալու: Հստակ դարձավ, որ Թուրքիան փորձելու է մանևրել Արևելքի ու Արևմուտքի միջև, որտեղ Էրդողանը խնդիրներ է ունենալու»,-ասաց նա:
Իրանագետը կարծում է, որ Թուրքիայում ստեղծված վիճակից հետո էլ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանը Իրանի համար ունի առանցքային նշանակություն:
«Մինչ այս էլ Թուրքիան Իրանի համար վտանագվոր երկիր էր համարվում, իրանական բեռնատարները խնդիրներ էին ունենում այդ երկրում, հիմա ակնհյատ է, որ այդ երկրում խոշորամաշտաբ ծրագրեր իրականացնելը բոլոր խաղացողների համար ռիսկային է: Կարծում եմ, իրանցիների համար այդ դեպքերից հետո Հայաստանն ավելի գրավիչ դարձավ դեպի հյուսիս ելք ապահովելու խնդրում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Վերջին պահին դավաճանություն է եղել
- Միջազգայնագետ. Կապ չկա Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև
- Հունաստանի իշխանությունները կվերադարձնեն թուրքական ուղղաթիռը
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան