ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել է փոխզիջումների գնալու տարբերակը
Այս պահին «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում կա հինգ պատանդ ոստիկան, իրավիճակը մնում է նույնը: Այդ մասին քիչ առաջ Էրեբունիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Նախորդ օրվա ընթացքում բանակցությունների միջոցով ազատվել է մեկ պատանդ ոստիկան, մեկ պատանդ քաղաքացիական անձ՝ շտապօգնության վարորդ: Համապատասխան օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումները իրավապահ մարմինների կողմից շարունակվում են: Ոստիկանության ծառայողը պարեկապահակային ծառայության աշխատակից է եղել», -ներկայացրեց պարոն Պողոսյանը:
Պաշտոնյայի խոսքով, և «Սասնա ծռեր» խմբի, և իրավապահների պահանջների մասով ոչինչ չի փոխվել:
«Պահանջները մնում են նույնը: Մեր պահանջը ձեզ ծանոթ է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը, ապակայունացումը, հանձնվել իշխանություններին», -հայտարարեց Պողոսյանը:
Հարցին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, փոխոստիկանապետը պատասխանեց, որ դրանք շարունակվում են:
Մյուս հարցին, թե եթե զիջումներ չարվեն, ի՞նչ քայլերի է դիմելու ոստիկանությունը, պաշտոնյան պատասխանեց. «Ոստիկանությունը ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրված բոլոր միջոցառումները, և ոչ միայն ոստիկանությունը, այլ իրավապահ ողջ համակարգը»:
Նրա խոսքով, փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք. «Երբ նրանց կողմից կտեսնենք համապատասխան ադեկվատ քայլ, կլինի համապատասխան ադեկվատ քայլ նաև մեր կողմից»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ոստիկանապե՞տն է բանակցում ՊՊԾ-ն գրաված խմբի հետ, փոխոստիկանապետն ի պատասխան ասաց, որ ոստիկանապետը «համապատասխան վայրում ղեկավարում է աշխատանքը», իսկ բանակցողը «համապատասխան կոնտակտային սպա է»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին