Բարի կամքը կա նաև ոստիկանության կողմից. Հունան Պողոսյան
«Ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Կա կոնտակտային սպա, որը վարում է այդ բանակցությունները», -այսօր Ազատության հրապարակում, մինչև երթը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Նրա ներկայացմամբ, զինված խմբի կողմից բարի կամքի դրսևորում էր մի քանի պատանդին ազատ արձակելը և իրենք էլ փոխադարձ բարի կամք են դրսոևորում և բռնությամբ չեն պատասխանում։
«Սյդ բարի կամքը կա նաև ոստիկանության կողմից: Այս պահի դրությամբ և սրանից հետո էլ նրանց վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել՝ քանի դեռ նրանք անխոհեմ քայլեր չեն արել», -հավելեց Պողոսյանը:
Փոխոստիկանապետը հորդորեց ակտիվիստներ Մաքսիմ Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, որպեսզի երթի ժամանակ սադրիչներ չլինեն և բռնություն չհրահրեն։ Նաև իր կողմից խոստացավ երաշխավորել խաղաղ երթ՝ ՊՊԾ գնդի կողմից պաշտպանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին