Արա Պապյան. «Իրականում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ են»
«Երկիր մեդիա»-ի կիրակնօրյա երեկոյան եթերի «Չափ ու սահման» հաղորդման ընթացքում քննարկվել են ՀՀ ռազմական կողմնորոշման հետ կապված հարցեր: Հաղորդման հյուրերի թվում էր պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը:
Խոսելով ՌԴ-Արևմուտք, հետևապես նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին՝ Պապյանը նշել է. «Ես չեմ կիսում այն տեսակետը, որ այդ հարաբերությունները չեն սրվի: Քանի որ ՀԱՊԿ ասելով հիմնականում հասկանում ենք Ռուսաստան, ապա չի կարող Արևմուտքի հետ Ռուսաստանի լարված հարաբերություններն անդրադարձ չունենալ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերությունների վրա: Մեր դիվանագիտությունը պետք է լինի ճկուն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պահպանելու համար: Իրականում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ են: Մենք տեսանք վերջին սրացումների ժամանակ Բելառուսի, Ղազախստանի դիրքորոշումները»:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների և մասնավորապես, լարված իրավիճակներում փոխադարձ պարտավորություններին:
«ՀԱՊԿ-ի հիմնադիր երկիրն իրավունք չունի զենք վաճառել ՀԱՊԿ-ի թշնամի երկրին: Ռուսաստանն այսօր դա անում է: Ադրբեջանը գրավոր նոտա հղեց Ռուսաստանին՝ բողոքելով, որ այն Հայաստանին զենք է վաճառում: Ես չեմ լսել, որ մենք երբևէ գրավոր նոտա ենք հղել: Զենքի վաճառքի պարագայում պետք է դեսպանին կանչենք, նոտա հղենք: Ոչինչ, թող մենք պահաջենք, ինքը շարունակի: Պետք է քարեր հավաքես, որ հետո ճիշտ ժամանակին նետես»,- մասնավորապես ասել է Արա Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին