Փաստաբանները պատրաստ են անվճար իրավական օգնություն տրամադրել՝ (010) 600701
Հայաստանի փաստաբանների պալատը կամավոր փաստաբանների միջոցով պատրաստակամ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց:
ՓՊ-ից տեղեկացնում են, որ անվճար իրավաբանական օգնության համար մարդիկ կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ քաղաք Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ, հեռախոսահամար՝ (010) 600701:
Նշենք՝ ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենքի «Բերման ենթարկելը» հոդված 153-ն է.
1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա:
Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում. «Անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում»
- Պետք է բացառել քաղաքացու իրավունքների իրականացմանը ցանկացած անհիմն միջամտություն. ՄԻՊ
- Օրինահարգ քաղաքացիները վախենալու ոչինչ չունեն. Հունան Պողոսյան
- Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները օրինական հիմքերով են տարվել»
- Մարդկանց բերման ենթարկելու տեղեկությունների հետքերով ՄԻՊ ներկայացուցիչները այցելում են ոստիկանության բաժիններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին