Ֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ոսկե մեդալի է արժանացել
Շվեյցարիայում կայացած 2015-2016 ուստարվա «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը շահել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Էդգար Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գագրի Գրիգորյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ և Բիլոր Կուրղինյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները