Քաղաքական 14:20 18/07/2016 Հայաստան

Քննարկում. «Անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում»

«Անընդունելի է զենքով ու զինված ներքին հարցեր լուծելը: Անսպասելի էր, որ նրանք այդպիսի քայլի դիմեցին»,-  «Մեդիա կենտրոն»-ում «Զինված հարձակում Երևանում. զարգացումներ և հետևանքներ» թեմայով քննարկմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ  նրանք սկսեցին քաղաքացիական անհնազանդության իրենց շարժումը, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ երբեք չեն դիմելու ուժային գործողությունների, իրենց զենքը միայն քաղաքացիական անհնազանդությունն է, իրենք ուժային դաշտ չեն մտնելու:

«Չպետք է թույլ տալ նոր արյունահեղություն: Համբերություն է պետք: Հորդորել, պահանջել իշխանություններից ոչ մի դեպքում գրոհի չդիմել, ամենաերկարատև բանակցությունների գնալ, որպեսզի հանգուցալուծումը լինի խաղաղ, արդար դատավարության երաշխիքներ տալ նրանց»,- ասաց Ա.Իշխանյանը:

Քննարկմանը ներկա «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ քաղաքական գործիչն անկախ ամեն ինչից, չպետք է դիմի զենքի, արյունահեղության:

«Դատապարտելի է, անթույլատրելի»,- ընդգծեց նա:

Ըստ նրա, միանշանակ է, որ  գործընթացները մղվել են քրեական դաշտ մեծամասամբ իշխանությունների վարած գործողությունների, քաղաքականության արդյունքում:

«Քանի դեռ Հայաստանում իշխանության որակը, մտածողությունը, պետության մասին նրանց ունեցած պատերացումներն ու վերաբեմունքը չի փոխվել, բացառված չէ, որ այս կարգի խնդիրներ ծագեն»,- նշեց Վ. Հարությունյանը: 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ զինված խմբի ներկայացուցիչներին և ոստիկանության աշխատակիցներին չի տարանջատում, քանի որ երկուսն էլ զոհ են այն իրավիճակի, որ այսօր կա՝ իշխանության ձևավորած ոչ պատասխանատու քաղաքականության, այն անպատժելիության մթնոլորտի հետևանքով, որ տիրում է Հայաստանում: 

Միաժամանակ նա ընդգծեց, որ դատապարտում է բռնի մեթոդներով խնդրի լուծումները: Ստեղծված իրավիճակից, նրա խոսքով, պետք է դուրս գալ երկխոսության, բանակցությունների  ճանապարհով՝ զերծ մնալով հնարավոր մարդկային զոհերից:

«Կարևոր հանգամանք է, որ գիշերը ուժային մեթոդներ չեն կիրառվել, պատանդներ են ազատվել: Այս մոտեցումը պետք է պահպանվի: Մենք պետք է աջակցենք, ոչ թե հրահրենք, մեղավորեր փնտրենք»,- հավելեց Ա.Սաքունցը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն ասաց, որ այս դեպքերում տեսնում է արտաքին վեկտոր. «Ինչ է կատարվում տարածաշրջանում: Լավրովը Ալիևի հետ խոսեց այն մասին, որ մոտ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը ոչ մի ձայն չհանեց: Հայաստանում քննարկումներ չեն գնացել: Այսինքն, իրենք պատկերացումներ ունեին, թե Հայաստանն ինչ վիճակում է հայտնվելու, որպեսզի կարողանան իրենց այդ պլանն իրագործել»:

Միաժամանակ նշեց, որ ունի լուրջ ներքին քաղաքական բաղադրիչ. «Քաղաքական դաշտն ամայացված է, չի մնացել ընդդիմադիր քաղաքական ուժ, որ գա իր իդեաներով ու փոփոխություններ մտցնի քաղաքական դաշտում: Եթե չունես սահմանադրական ճանապարհով փոփոխություններ անելու հնարավորություն, մնում է հակասահմանադրական այս տեռորիստական գործողությունը»:

Քաղաքագետը զինված խմբի անդամների պահանջները համարեց անհեթեթ, ոչ քաղաքական:

Քննարկմանը ներկա  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ մի բան պետք է գիտակցել՝  անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում: Ըստ նրա,  պետք է բոլորը կոչ անեն բանակցությունների միջոցով զենքերը վայր դնել, հանձնվել, կրել  պատիժը:

«Սրա հետ միասին պետք է դասեր քաղենք՝ հասկանալու, թե ինչն է եղել խնդիրը, որ եկել հասել ենք այս իրավիճակին»:

Ըստ Թ.Պողոսյանի, Հայաստանում իսպառ բացակայում է արդյունքի հանդեպ պատասխանատվություն կրելու մշակույթը:

Խոսելով երեկվա ընթացքում բերման ենթարկվածների մասին, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց.
«Այնպես ինչպես արձագանքում են Հայաստանի իշխանություններն այս երևույթին, որևէ առնչություն չունի Հայաստանի սահմանադրական կարգի հետ:  Սահմանադրական կարգն այլ բան է ենթադրում.  անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի միջամտության պարագայում պետք է պահպանված լինի օրենքով սահմանված կարգը: Մարդիկ  բերման են ենթարկվել, ակտիվիստներն ազատազրկվել են,  նպատակը եղել է ուղղակի  ազատությունից զրկումը: Դա քողարկված է եղել այլ պատրվակների տակ»:

Նրա կարծիքով, այս հարցում Ազգային ժողովը լուրջ անելիք ունի, պետք է ԱԺ արտահերթ նիստ գումարվի, լսումներ արվեն այս թեմայով, զեկուցեն, թե ինչ իրավական հիմքով են մարդկանց ազատությունից զրկում, ինչ պայմաններում են պահվում:

«Այն պատճառները, որոնք ներկայացվում են, պատրվակներ են, իրական պատճառը մարդկանց ֆիզիկապես մեկուսացնելն է, ինչը դատապարտելի է»,- նշեց իրավապաշտպանը:

Թևան Պողոսյանը համաձայնեց, որ այստեղ Ազգային ժողովն ունի դերակատարություն. «Միաժամանակ պետք է գիտակցել, երբ ասում ենք Ազգային ժողովը հավաքվի՝ ի՞նչ Ազգային ժողով է հավաքվելու, որտեղ գալու են մի հայտարարության տեքստ դնեն, մեծամասնությունը քվեարկի»:

Պատգամավորը նաև նշեց, որ խախտվել են մարդկանց իրավունքները՝ իրավապաշտպանները թող օգնեն այդ մարդկանց  դատական համակարգով լուծել այդ հարցերը:

«Ազգային ժողովը կարող է հիմնվելով այդ պրոբլեմներ վրա և օրենքի նախագիծը փոխի, ասի սխալ օրենք ենք գրել»,- ասաց նա՝  միաժամանակ վստահություն հայտնելով, որ լսումներ լինելու են, շատ պատգամավորներ այդ հարցադրումներն էլ անելու են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}