Ստամբուլում հայտարարվել է արտակարգ դրություն
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կրկին արտակարգ դրություն է հայտարարվել, ոստիկանության հատուկ ծառայության լրացուցիչ 1,8 հազար աշխատակից է դուրս բերվել քաղաք: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցի:
Ոստիկանության ղեկավարին հրաման է տրված հարվածել առանց համապատասխան թույլտվության օդ բարձրացած ուղղաթիռներին: Փողոցներում ոստիկանական հսկողությունը ուժեղացվել է
Հուլիսի 17-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասնակիցների և երկրի իշխանությունների ներկայացուցիչների միջև Ստամբուլի օդանավակայանի, Կոնիա քաղաքի ավիաբազայի մոտ տեղի էին ունեցել բախումներ:
Հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 161 մարդ, մոտ 1440-ը վիրավորվել:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին