Միջազգայնագետ. Կապ չկա Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև
«Կատարելապես կապ չեմ տեսնում Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը:
Հայաստանի պարագայում, ըստ միջազգայնագետի, պետք է օբյեկտիվորեն ընկալել ստեղծված պահի խճճվածությունն ու բարդությունը, պահպանել զսպվածություն:
Նրա խոսքով՝Թուրքիայում զարգացումները և դեպքերը բոլորովին այլ ընթացքով գնացին, քան Հայաստանում. «Հայաստանում նախ ՊՊԾ գունդը գրաված անձինք հայտարարեցին, որ սա ապստամբություն է և ոչ թե պետական հեղաշրջում: Թուրքիայում իրավիճակն այլ էր, այնտեղ այս պահին իրավիճակը շարունակվում է շատ լարված մնալ, երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ, 6 հազարից ավելի մարդ է ձերբակալված: Մեծ մարդկային որս է այս պահին իրականացվում Թուրքիայում»:
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում Էրդողանը կշարունակի պահպանել իր իշխանությունը և Արևմուտիքն Թուրքիան այս պահին անչափ անհրաժեշտ է. «Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրավիճակը անչափ մեծ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Տեղի ունեցողը վախ մթնոլորտ է ստեղծում Թուրքիայում, ինչը անհանգստացնող է նաև մեզ համար: Պետք է հասկանանք, որ տարածաշրջանային մակարդակում ինչիպիսի երկրի հետ գործ ունենք»:
Ինչ վերաբերում է Նիսում տեղի ունացած ահաբեկչությանը, Մինասյանցը նշեց, այդ դեպքերը պետք է դիտարկել ռադիկալ իսլամիտների դեմ պայքարի ֆոնին. «Ֆրանսիայում իսլամիստական տրամադրությունները բավականին արմատացած են, սակայն իմ կարծիքով, ռադիկալ իսլամիստների դեմ պայքարն այնտեղ մի փոքր սխալ է ընթանում: Շատ դեպքերում ֆրանսիական իշխանությունն ու ֆրանսիացիներն իրենք են հարմարվում այդ խմբավորումների պահանջներին, իսլամական կրոնական կառույցների դեմ այլ կեպր պայքարել, իրավիճակը մի փոքր պարադոքսալ է դառնում, լինելով զարգացած քրիստոնյա երկիր՝ նրանք են հարմարվում ներգաղթյալների պայմաններին»:
Խոսելով Արցախի հարցի շուրջ բանակցային իրավիճակից նա ասաց, որ բոլոր համանախագահները ձգտնում են հասնել այն իրավիճակին, թե ում խաղի կանոններով է բանակցություններն ընթանալու. «Ունեցանք հանդիպում Վիեննայում՝ Քերրիի նախաձեռնությամբ, հանդիպում Պետերբուրգում՝ Պուտինի միջնորդությամբ, և հիմա, կարծես թե, Ֆրանսիայի հերթն է: Իհարկե, կարելի է շատ բարի մոտենալ, ասել համանախագահները սկսել են աշխատել, ամեն ամիս հանդիպում են կազմակերպում, բայց իրականում շատ ավելի պարզ է, բոլորի միջև ընթանում է նախաձեռնությունը չկորցնելու ընդգծված մրցակցություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին