ԵՄ հանձնակատար. Թուրքիայի կառավարությունը ձերբակալությունների ցանկն ուներ մինչև հեղաշրջման փորձը
Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ասել է, որ Թուրքիայում դատավորների, դատախազների, ինչպես նաև զինվորական պաշտոնյաների վերջին ձերբակալությունները, որոնք տեղի ունեցան հեղաշրջման փորձից հետո, նախապես պատրաստված են եղել։
«Առնվազն թվում է, որ ինչ-որ բան պատրաստված է եղել։ Ցուցակները հասանելի են, ինչը ցույց է տալիս, որ այն նախապատրաստված է եղել և այն պետք է օգտագործվեր ինչ-որ փուլում»,-ասել է Հանը՝ հավելելով, որ իրենք մտահոգված են և դա այն է, ինչից իրենք վախենում էին։
Ինչպես գրում է The Independent-ը, շաբաթ օրը ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները կիրակի օրն արդեն ձերբակալեցին մոտ 3000 կասկածյալների՝ սկսած «հասարակ զինվորից մինչև բարձրաստիճան հրամանատար և միևնույն ժամանակ դատավորների ու դատախազների»։
Տեսաբանները նաև նշում են, որ ռազմական հեղաշրջման փորձը կեղծ էր և այն համեմատում են Ռայխստագի կազմակերպված հրդեհի հետ, երբ 1933թ․-ին Գերմանիայի խորհրդարանի շենքի հրդեհը Հիտլերն օգտագործեց քաղաքացիական ազատությունները կասեցնելու և իր ընդդիմախոսների զանգվածային ձերբակալությունները պատվիրելու համար։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո զինվորականներից մի քանիսը քննիչներին ասել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ մասնակցում են հեղաշրջման փորձի, այլ հրամանատարները նրանց ասել են, որ մասնակցում են զինվորական զորավարժությունների։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան