Լուկաշենկոն անհանգստացած է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երկրի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում, Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում խնդիրներին, տեղի ունեցած իրադարձություններին, զինված բախումներին:
Բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կոչ է արել պահպանել հանգստությունը և խաղաղությունը ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«Ինձ չի կարող չանհանգստացնել այն իրավիճակը, որն ստեղծվում է Բելառուսի շուրջ: Փառք Աստծո, մեզ հաջողվում է դեռ զսպել ամեն տեսակի բացասական դրսևորումները: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և´ Ուկրաինայում, և´ Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին որոշումը: Եվ Թուրքիայում դա տեսանք, Հայաստանում և Ղազախստանում խնդիրներ են», - ասել է Լուկաշենկոն:
Հետխորհրդային տիրույթում լարվածության աճի հետ կապված` Լուկաշենկոն հանձնարարել է պետանվտանգության կոմիտեի ղեկավարին ցանկացած գնով Բելառուսում պահպանել խաղաղությունն ու հանգստությունը:
Ի պատասխան՝ Վալերի Վակուլչիկը հանգստացրել է նրան,ասելով, թե Բելառուսում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ «իշխանությունների, իրավապահների, և, իհարկե, բնակչության ինքնագիտակցման»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան