Թուրքիայում 3 մլն պետական ծառայող զրկվել է արձակուրդից
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացմամբ պայմանավորված այդ երկրի վարչապետն արգելել է ավելի քան 3 մլն պետական ծառայողի արձակուրդ գնալ ու երկրից մեկնել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Արգելքը կգործի մինչև հետագա ծանուցումը: Արգելքը ներդրվում է կառավարությունում, դատական համակարգում ու երկրի ռազմական կառույցներում իրականացվող լայնածավալ մաքրազերծումների համատեքստում:
Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, որ զինված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է 30 նահանգապետ:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ 7,543 մարդ ձերբակալվել է, նրանցից 6,038-ը ոստիկաններ են: Աշխատանքներ են տարվում պետական ծառայության համակարգը մաքրելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի հետևանքով ավելի քան 200 մարդ է սպանվել: Թուրքական իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենին, ով ապրումէ ԱՄՆ-ում: Անկարան Վաշինգտոնից պահանջել է իրեն հանձնել Գյուլենին: ԱՄՆ-ն համաձայնել է դա անել միայն այն բանից հետո, երբ թուրքական կողմը ապացույցներ կներկայացնի հանցագործությանը Գյուլենի մասնակցության վերաբերյալ: Թուրքիայի վարչապետը մերժել է այդ պահանջը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից
- WikiLeaks-ը Թուրքիայի իշխանությունների մասին նյութեր է հրապարակելու
- Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
- Պեսկով. «Չի կարելի միակերպ մեկնաբանել Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի իրադարձությունները»
- Թուրքիայում փակել են Գյուլենի կողմնակիցների բանկը
- Լևոն Հովսեփյան. Թուրքիայում վիճակը ռիսկային է փոքրամասնությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան