Թուրքիայում փակել են Գյուլենի կողմնակիցների բանկը
Թուրքիայում դադարեցրել են մեծությամբ 6-րդ բանկի՝ Bank Asya-ի գործունեությունը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ բանկը սերտորեն կապված է Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցների ու նրանց շարժման հետ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում: Անկարան բանկի գլխավոր գաղափարախոսությունը համարում է զինված հեղաշրջման իրականացումը:
Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահը խոստացել էր պետական բոլոր մարմինները մաքրել այն վիրուսներից, ովքեր աջակցում են Գյուլենին: Հուլիսի 15-ի զինված խումբը փորձել էր զավթել իշխանությունը: Հեղաշրջման փորձը կարողացել էին կանխել: Վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հովսեփյան. Թուրքիայում վիճակը ռիսկային է փոքրամասնությունների համար
- Փորձագետ. Թուրքիայի դեպքերից հետո իրանցիների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձավ
- Թուրքագետ. Վերջին պահին դավաճանություն է եղել
- Միջազգայնագետ. Կապ չկա Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև
- Հայաստան-Թուրքիա սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան