ՊՊԾ գունդը շարունակվում է մնալ զինված խմբի ձեռքում
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում արդեն մեկ օրից ավելի է զինված «Սասնա ծռեր» խումբը պատանդ է պահում մի խումբ ոստիկանների: Գիշերն անցել է առանց որևէ միջադեպի, ոստիկանական ուժերը շրջափակված են պահում տարածքը: Գիշերը ՊՊԾ գնդի տարածք է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, մի քանի րոպե զրուցել տարածքը հսկող ոստիկանների հետ:
Զինված խումբը պատանդների ազատման դիմաց պահանջում են ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ԱԱԾ-ն հայտարարել է, որ բանակցությունների միջոցով իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն էր անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Ընդգծվել էր, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով նախօրեին սպանվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 4 հոգի վիրավոր են:
Հարակից հրապարակումներ`
- Ելքը ուժի չկիրառումն է. Նիկոլ Փաշինյան
- Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում. Մայր Աթոռ
- Երևանում ստեղծված իրավիճակն իրավապահները մտադիր են հանգուցալուծել բանակցությունների միջոցով
- Փոխոստիկանապետ. «Ժիրայր Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
- Բայց հիմա առճակատման երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս. Թևան Պողոսյան
- «Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան
- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը
- Վիրավոր ոստիկանը վիրահատվել է
- Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով. Լարիսա Ալավերդյան
- Այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն. Փաշինյան
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- Տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, Ալեքսանդր Իսկանդարյան
- Կատավածը հարցերը լուծելու ցանկալի ճանապարհը չէր. Արմեն Մարտիրոսյան
- Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան