ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով, դուրս է բերվել ևս մեկ պատանդ. ԱԱԾ
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները:
Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ», -ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը առայժմ չի քննարկվում. Փոխոստիկանապետ
- ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել է փոխզիջումների գնալու տարբերակը
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան