WikiLeaks-ը Թուրքիայի իշխանությունների մասին նյութեր է հրապարակելու
WikiLeaks-ը Թվիթերում ազդարարել է, որ շուտով ավելի քան 100 հազար փաստաթուղթ է հրապարակելու թուրքական իշխանությունների մասին:
«Պատրաստ եղեք կռվի, երբ մենք կհրապարակենք ավելի քան 100 հազար փաստաթուղթ՝ Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքների մասին»,-նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում մի խումբ բարձրաստիճան զինվորականների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման չհաջողված (կամ՝ չավարտված) փորձ: Այն ճնշվեց ոստիկանության, կառավարությանը հավատարիմ մնացած զինվորական ստորաբաժանումների և «խաղաղ» բնակչության մի մասի ճնշման արդյունքում:
Վերջին տվյալներով, հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Ձերբակալվել է ավելի քան 7 հազար մարդ, աշխատանքից ազատվել է 8 հազար ոստիկան: Հեղաշրջման կազմակերպման մեջ իշխանութունները մեղադրում են Ֆետուլլահ Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի կողմնակիցները հերքում են մեղադրանքները:
WikiLeaks Türkiye'nin siyasi güç yapısıyla alakalı 100 bin dökümanı yayınlamaya hazırlanıyor #TurkeyCoup
— WikiLeaks (@wikileaks) 18 июля 2016 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին