Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում:
Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան:
Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում:
Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցնեռ ձեռնարկելով»,- նշված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում խաղաղության երթ է
- Ներսում գտնվող մարդկանց նկատմամբ այս պահի դրությամբ հատուկ միջոցառում ծրագրված չէ իրականացնել. Հունան Պողոսյան
- ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով, դուրս է բերվել ևս մեկ պատանդ. ԱԱԾ
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»