Շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել. ՄԻՊ
Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս: Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում. Մայր Աթոռ
- Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները օրինական հիմքերով են տարվել»
- Փոխոստիկանապետ. «Ժիրայր Սեֆիլյանը բանակցություններին չի մասնակցում»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
- Մարդկանց բերման ենթարկելու տեղեկությունների հետքերով ՄԻՊ ներկայացուցիչները այցելում են ոստիկանության բաժիններ
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»