Սաուդյան Արաբիայի կնոջ կյանքը՝ մուլտֆիլմում
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կարճամետրաժ մուլտֆիլմ է պատրաստել Սաուդյան Արաբիայի կանանց ծանր վիճակի մասին: Տեսահոլովակում մի կնոջ պատմություն է: Ամուսնու ծեծից հետո նա երեխայի հետ փախչում է տանից, փորձում ապաստարան գտնել: Սակայն աշխատակիցը պնդում է, որ այդ իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը ամուսնու հետ հաշտվելն է:
Կազմակերպությունը նշում է, որ Սաուդյան Արաբիայում, չնայած վերջին տասնամյակում իրականացվող որոշ բարեփոխումների, կանանց իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ: Օրինակ, եթե չափահաս կինը ցանկանում է ճամփորդել, ապա երկրի սահմաններից դուրս գալու համար նրանց անհրաժեշտ է ունենալ ամուսնու կամ հոր թույլտվությունը: Խնամակալ ամուսնուց նման թույլտվություն է պետք նաև ամուսնանալու, բանտից ազատվելու պարագաներում: Այդ սահմանափակումները գործում են կնոջ ծննդյան պահից մինչև մահը, Սաուդյան Արաբիայում կանայք մշտապես անչափահաս են համարվում:
Նրանք որոշումներ կայացնելիս կամ գործողությունների ձեռնարկելիս մշտապես բախվում են խոչընդոտների: Կազմակերպությանը 25-ամյա մի կին ասել է. «Մենք բոլորս ստիպված ենք ապրել այն սահմաններում, որոնք մեր հայրերն ու ամուսիները գծում են մեզ համար»:
Որոշ դեպքերում տղամարդիկ օգտագործում են թույլտվությունը խոշոր գումարներ կորզելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում տղամարդկանց թույլատրել են սոված ժամանակ ուտել իրենց կանանց
- Սաուդիան Արաբիայում կպատժեն կանանց, ովքեր կստուգեն ամուսինների բջջային հեռախոսները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա