Լևոն Հովսեփյան. Թուրքիայում վիճակը ռիսկային է փոքրամասնությունների համար
Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Թուրքիայում, ռիսկային է տեղի էթնիկ-կրոնական փոքրամասնությունների համար: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մատնանշելով, որ որոշ շրջաններում հարձակումների փորձեր են եղել ալևիների բնակավայրերի ու տների վրա:
Փողոցում գտնվող զանգվածները հարձակվել են նաև Տրապիզոնում գտնվող կաթոլիկ և Մալաթիայի բողոքական եկեղեցիների դեմ: Անկարայում և այլ վայրերում սիրիացիներին պատկանող խանութների և տների դեմ էլ սադրանքներ ու գործողություններ են գրանցվել:
«Այս լարված ու բարդ իրավիճակում փողոցներում հայտնվել են արմատական, մոլեռանդ կրոնական տարրեր, ազգայնամոլական տարբեր խմբեր, որոնք կարող են նման հրահրումներ ու սադրանքներ իրականացնել: Այս առումով որոշ վտանգներ ու ռիսկեր կարող են լինել նաև տեղի հայ համայնքի հետ կապված: Նմանատիպ լարված իրավիճակներում տարբեր ուժերի կողմից այս հատվածները հայտնվում են թիրախում: Ներկայում թուրքական փողոցները լի են տարբեր «արժեքային» կողմնորոշում ունեցող մոլեռանդներով, որոնք կարող են գնալ տարաբնույթ ռասիստական գործողությունների»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Թուրքիայի դեպքերից հետո իրանցիների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձավ
- Թուրքագետ. Վերջին պահին դավաճանություն է եղել
- Միջազգայնագետ. Կապ չկա Թուրքիայում և Հայաստանում զարգացող դեպքերի միջև
- Պուտինը հանձնարարել է կազմակերպել Թուրքիայից ռուսաստանցիների դուրսբերումը
- Հայաստան-Թուրքիա սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին