Ազատության հրապարակում հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսևորվելու է խիստ հետևողականություն:
Այսօրվա հավաքի կապակցությամբ անհրաժեշտ է.
1. Ոստիկաններին՝ խստորեն պահպանել օրինականության և համաչափության սկզբունքները, իսպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որևէ անհիմն միջամտություն, առավել ևս բռնության որևէ դեպք
2. Հավաքի մասնակիցներին՝ խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի և վիրավորանքի որևէ դրսևորում»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը լրագրողներին ներկայացրեց իրեն ծեծելը
- Փաստաբանների պալատի կոչը ոստիկանության ծառայողներին
- Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՔԾ
- Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը. ՄԻՊ
- Փաստաբանները պատրաստ են անվճար իրավական օգնություն տրամադրել՝ (010) 600701
- Պետք է բացառել քաղաքացու իրավունքների իրականացմանը ցանկացած անհիմն միջամտություն. ՄԻՊ
- Մարդկանց բերման ենթարկելու տեղեկությունների հետքերով ՄԻՊ ներկայացուցիչները այցելում են ոստիկանության բաժիններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան