Արամ Մանուկյանը հորդորում է քայլերն անել հաշվարկված և սթափ
Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և իր ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել է կողմերին ցանկացած քայլ կատարել հաշվարկված:
«Ներողություն եմ խնդրում, որ էս իրավիճակում չեմ կարողանում օգտակար լինել, ուղղակի հուլիսի 15-ից բուժման նպատակով Հայաստանում չեմ: Որքան էլ գործընթացներին հետևում եմ, ամեն դեպքում դրսից ամբողջական պատկերը հասկանալու համար ինֆորմացիայի պակաս կա:
Դրա համար առայժմ դժվար է որևէ գնահատական տալ:
Միակ խնդրանքս է, որ ցանկացած քայլ արվի հաշվարկված ու սթափ գլխով` հետագա լարվածությունից ու զոհերից խուսափելու համար», -գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված ներխուժել են Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդ և որպես պատանդ վերցրել ոստիկանների:Փոխհրաձգության հետևանքով զոհվել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը: Բանակցությունների արդյունքում պատանդառվածների թիվը այժմ 4-ն է, նրանց թվում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: ՀՀ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում զինված խմբի անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան