
Տեղի է ունեցել գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը
Այսօր Աբովյան քաղաքի իր բնակարանում տեղի է ունեցել Ոստիկանության Էրեբունու պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել ոստիկանի հարազատները, ընկերները, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 20-ին Աբովյան քաղաքի իր բնակարանից, ժամը 13:00-ին: