Այսօր ամբողջ երկրի խնդիրն է՝ առանց արյունահեղության դուրս գալ այս իրավիճակից. Քաղաքագետ
Ծայրահեղականությունը Հայաստանում նորություն չէ, աստիճանաբար հասունացել է: Օրինակ` Շանթ Հարությունյանի գործողությունները, այնուհետև Նորք-Մարաշում վնասազերծված խումբը, որը մեծ քանակությամբ զենք էր կուտակել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով խոսելով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակում գործելու և ոստիկաններին պատանդ պահելու մասին:
Ըստ նրա խոսքի՝ այն, ինչ տեղի է ունեցել, կարելի էր սպասել, խմբի անդամներից ոմանք նման կոչերով, պահանջներով արդեն մի քանի անգամ հանդես եկել էին:
Քաղաքագետը նշեց, որ իշխանություններն ուզում են հասնել հանգուցալուծման բանակցությունների միջոցով, որպեսզի արյունահեղություն չլինի: Ըստ նրա, ակնհայտ է, որ կան բանակցողներ, հնարավոր է աշխատում են նաև հոգեբաններ:
«Ուզում են, որ այս իրավիճակից դուրս գան առանց արյունահեղության: Չեմ կարծում, որ դա շատ հեշտ է, քանի որ խմբի մեջ կան մարդիկ, ովքեր բավականին էմոցիոնալ, ծայրահեղական տրամադրություններ ունեն: Տեսականորեն չի կարելի բացառել, որ կարող են զենքերը վայր դնել, հանձնվել: Եթե բանակցային ճանապարհով չհանձնվեն, հնարավոր է գրոհ լինի»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Միաժամանակ կրկնեց, որ ոստիկանությունը փորձում է «ինչ-որ ձևով» ազդել խմբի անդամների վրա, որպեսզի հանձնվեն:
«Այսօր ամբողջ երկրի՝ իշխանություններ, քաղաքական կուսակցություններ, լրագրողներ, մտավորականության, խնդիրն է՝ առանց արյունահեղության դուրս գալ այս վիճակից, շարունակել բանակցել, ինչ-որ ճանապարհով համոզել նրանց հանձնվել»,- ընդգծեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Մի արեք, սա սխալ է, սրանով որևէ բան չեք փոխի. Ռուբեն Բաբայան
- Բանակցություներին այլընտրանք չեմ տեսնում. Բորիս Նավասարդյան
- Ագրեսիաներն արդարացնելը մեծ չարիք է մեր ապագայի համար. Է.Միլիտոնյան
- Քննարկում. «Անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում»
- Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով. Լարիսա Ալավերդյան
- Այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն. Փաշինյան
- Տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, Ալեքսանդր Իսկանդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին