Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակվում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում:
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող և բավական ագրեսիվ տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում բեմադրել են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահապատիժը:
Հեղաշրջման փորձը դատապարտող կոչերով հանդես եկող քաղաքացիները հրապարակում կախաղան են բարձրացրել թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջումը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենի խրտվիլակը:
«Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով, «Doğan» լրատվական գործակալությանը, գրել է՝ հավաքված մոտ 2 հազար քաղաքացիներ հեղաշրջման մասնակիցներին մահապատժի ենթարկելու կոչեր են արել: Քաղաքացիներից մեկն էլ բարձրացել է մեքենայի վրա ու ցույց տվել իր կողմից պատրաստված պարանը, որն ըստ նրա պետք է օգտագործվի զինվորականներին մահապատժի ենթարկելու համար:
Ըստ աղբյուրի, Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Վերջին տվյալներով, զինված հեղաշրջման փորձի հեևանքով սպանվել է 208 մարդ, 60-ը ոստիկաններ են, երեքը՝ զինվորական: Եվս 24 սպանված հեղաշրջման կազմակերպիչներն են: 1491 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 7 500 մարդ, որից ավելի քան 100-ը գեներալներ ու ադմիրալներ են:
Փորձն անհաջողության մատնվելուց հետո դրա մասնակիցներից շատերը փախել են երկրի սահմաններից դուրս: Sikorsky UH-60 Black Hawk ռազամական ուղղաթիռի անձնակազմը՝ բաղկացած 8 հոգուց ապաստան էր խնդրել ու ստացել Հունաստանում: Աթենքն արդեն վերադարձրել է օդանավը, հիմա քննարկվումէ անձնակազմի անդամների էքստրադիցիայի հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին