Էրդողան. Եթե 10 րոպե ավել մնայի Մարմարիսում, ինձ կսպանեին կամ կգերեվարեին
«Ես ցանկացա հրավիրել հեռուստատեսություններին, ԶԼՄ-ներին, որպեսզի դիմեմ ժողովրդին էկրաններից, սակայն մարդիկ տանը հնարավորություն չունեին դիտել ազգային հեռուստաընկերությունների հեռարձակումները: Մեզ մնում էր միայն կիրառել «պլան Բ» տարբերակը: Մենք օգտագործեցիքն սմարտֆոնների հավելվածները և մի շարք մասնավոր հեռուստաընկերություններ»,- «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, CNN հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պարզաբանելով այն, թե ինչու էր ռազմական խռովության ժամանակ ինքը ժողովրդին դիմել բջջային «Facetime» հավելվածի միջոցով:
Էրդողանը այդ խռովության ժամանակ իր ընտանիքի հետ իր հանգիստն է անցկացրել Մարմարիսում: Վերջինիս խոսքով, եթե ինքը 10-15 րոպե ավել մնար այդ քաղաքում, ապա նրան կամ կսպանեին, կամ գերի կվերցնեին:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կիրառվեց հուլիսի 16-ին, իսկ հաջորդ օրն արդեն իշխանությունները հայտարարեցին, այն կանխելու մասին: Իշխանությունների կողմից ձերբակալվել են ավելի քան 6000 մարդ, որոնց մեջ են բարձրաստիճան զինվորականներ: Իսկ այդ հեղաշրջման գործողությունների արդյունքում զոհվել է 290-ից ավել մարդ:
Կարծիքները, թե հեղաշրջումը «բեմականացված» էր՝ անցանկալի մարդկանց ձերբակալությունների և բոլորի սանձը ձեռքում պահելու համար՝ շատ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան