Խորենացի փողոցում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Խորենացի փողոցում, որտեղ գտնվում է Ոստիկանության ՊՊԾ գունդը, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել: Այստեղ այս պահին խմբվել են մի խումբ քաղաքացիներ: Քաղաքացիների հավաք է անցկացվում նաև Ազատության հրապարակում: Երկու տեղերում էլ քաղաքացիները իրավապահներից պահանջում են չդիմել բռնության և խաղաղ բանակցությունները շարունակվեն:
Սպասվում էր, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ժամը 19:00-ին պետք է պատասխանեին Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած առաջարկ-պահանջին, որի մասին ավելի վաղ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«ԱԱԾ-ից ես ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն: Դրա համար ես, անկեղծորեն, շատ գոհ եմ, ուրախ եմ: Եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող և լարվածությունն ավելացնող քայլեր չլինեն: Ես ուզում եմ հավատալ այն հավաստիացմանը, որ բանակցությունները խզված չեն, բայց կրկնում եմ՝ եթե խզված չեն, նաև պետք է սրացման չգնալ», -հայտարարել էր Ալեք Ենիգոմշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին