Հալեպում կոալիցիայի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով Հալեպի շրջանում գտնվող Մանբիջ քաղաքից դեպի հյուսիս ընկած գյուղում զոհվել է ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ըստ ռուսական լրատվակիջոցների՝ օդային հարվածները արձակվել են Հալեպի Աթ-Թաուհար գյուղի ուղղությամբ՝ այսօր կեսօրից առաջ:
Միացյալ նահանգների գլխավորած կոլալիցիան պայքար է մղում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Աղբյուրը գրում է նաև, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից Սիրիայում սկսած զինված հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան