Սարի թաղի բնակիչների հետ բախման հետևանքով ոստիկաններ են տուժել
Էրեբունի վարչական շրջան տարածքում, ՊՊԾ գնդի հակառակ հատվածում Սարթի թաղի բնակիչների և տարածքը պահպանող ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս ոստիկան տուժել է։ Այդ մասին ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյան հետ խորհրդակցությունց հետո լրագրողներին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
«Սարի թաղի մի խումբ բնակիչներ խմբով, երթով իջել են ոստիկանական հատուկ ուժերի կողմից պահպանվող տարածք մյուս կողմից , ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ, անցնել պահպանվող տարածքը, և քաղաքացիները փորձել են ճեղքել այդ պատը։ Արդյունքում, ինչպես ինձ փոխանցեցին ոստիկանները, քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով չորս ոստիկան վնասվածք է ստացել։ Դրանք հրազենային վնասվածք չեն, այլ քարերից առաջացած։
Այն քաղաքացիները, ովեր տեսել էին վիրավոր ոստիկաններ շտապ օգնության մեքենայ մեջ, ճիշտ են տեսել», -ներկայացրեց Փաշինյանը՝ հորդորելով տեղեկությունները ավելի ուշ, բայց ճիշտ փոխանցել հանրությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները