Վարուժան Ավետիսյանը փոխանցել է՝ օդ են կրակել
ՊՊԾ գնդի տարածքում օդ են կրակել: Վարուժան Ավետիսյանի խոսքերը Խորենացի փողոցում հավաքված մարդկանց փոխանցեց ակտիվիստներից մեկը: ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներից անմիջապես հետո շտապ օգնության երկու մեքենա դուրս եկավ: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այս պահին որևէ տեղեկատվություն տրամադրել չեն կարող, խորհուրդ տվեցին սպասել պաշտոնական հաղորդագրության:
Վ. Ավետիսյանի հետ կապ հաստատածները բարձրախոսով մանրամասնեցին, ներսում գտնվողները կարծել են, թե ոստիկանությունը բռնություն է կիրառում հավաքված քաղաքացիների նկատմամբ: Օդ են կրակել ի պաշտպանություն հավաքված անձանց:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ոստիկանական որևէ գործողություն ներսում չի իրականացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան