Ֆրանսիայում հնարավոր է երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը կես տարով
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են քննարկելու երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ոչ թե երեք, այլ վեց ամսով հարցը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Կառավարության տեքստում առաջարկված է երկարացնել երեք ամսով: Ինչ վերաբերում է վեց ամսվան, կարելի է քննարկել: Եկեք սպասենք այսօրվա հանդիպմանը»,- ասել է վարչապետը:
Խոսելով այլ առաջարկների մասին, Վալսը նշել է, որ ձախերը պատրաստ են քննարկել, եթե դրանք չեն հանգեցնում քաղաքացիների իրավունքների սահմանափակումների:
«Այն, ինչ թույլ կտա գործել մեծ արդյունավետությամբ, կուսումնասիրվի: Այն, ինչը կլինի հակասահմանադրական, անարդյունավետ կամ հարցականի տակ կդնի օրենքի գերակայությունը, չի ընդունվի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Երկրում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու մտադրության մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիսի ահաբեկչությունից հետո, չնայած դրանից մի քանի ժամ ասաջ ասել էր, որ դրա իմաստը չկա:
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության քաղխորհուրդը հայտարարել է, որ իրենց խմբակցության անդամները կաջակցեն երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման օրինագծին մի շարք պայմաններ կատարելու դեպքում, մասնավորապես, աջերն առաջարկում են երկարաձգել ոչ թե երեք, այլ նվազագույնը վեց ամսով: