Հասարակություն 14:02 19/07/2016 Հայաստան

Բանակցություներին այլընտրանք չեմ տեսնում. Բորիս Նավասարդյան

«Եթե նրանք հայտարարեին, որ միայն եկել են Ժիրայր Սեֆիլյանին ազատեն, կհասկանայի, որ սա ընկերական կամ ռազմական պատվախնդրության հարց է, բայց քանի որ բարձրացնում են հրաժարականի և նոր ընտրությունների՝ ժողովրդավար համակարգի ստեղծման հարց, ապա դա դասական խռովության նշան է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝  անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին:

Նրա խոսքերով՝ այդ գործողությունները ահաբեկչություն կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցրել են ոչ թե բուն մեղավոր կողմին, այլ՝ երկրորդական դեմքերին, որոնք առնչություն չունեն այդ խնդրի հետ:

Ահարոն Ադիբեկյանը չի կարծում, որ «Սասնա ծռեր»-ի քայլերը ի վերջո կբերեն նրան, որ ժողովուրդը ոտքի կանգնի:

«Սոցհարցումները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ: Հարցին՝ եթե ձեր հիմնական իրավունքները ոտնահարվել են, ապա ինչ քայլերի կդիմեք, 17  տոկոսը պատասխանել է՝ դուրս կգան փողոց ու ուժով կպաշտպանեն իրենց իրավունքները, 25 տոկոսը՝ հանրահավաք, ստորագրահավաք կանցկացնի: Մնացածը՝ թամաշա անողներ են: Ուրեմն այս ժողովրդին հանել ոտքի ընդդեմ իշխանության, անհնար է, քանի որ դա մեր բնույթը չէ: Մնում է միայն մեկ ճանապարհ՝  գնալ տեռորի»,- ասաց Ա.Ադիբեկյանը:

Սոցիոլոգը տեռորը միայն որպես բացասական երևույթ չի գնահատում: Տեռորը, ըստ նրա, թույլի ուժն է ուժեղի դեմ. «Եթե ուժեղն անբարոյական է, վատն է կամ մարդասեր չէ, և այլն, տեռորն արդարացված է: Հակառակ դեպքում տեռորը ոչ մի արդարացում չունի այն տեսակետից, որ զոհվում են մարդիկ, որոնք անմիջական կապ չունեն այն խնդրի հետ, որ իրենք փորձում են լուծել»: 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ առանձին իրավիճակներում ցանկացած ժողովուրդ կարող է հեղափոխական դառնալ, և նախ զանգվածները պետք է հավատան, որ իրենք բավարար ուժեղ առաջնորդի կոչով են ելնում ոտքի և պետք է վստահեն այդ առաջնորդին:

Նրա խոսքերով՝  վստահության պակասն ու հավատի բացակայությունը, որ լիդերը բավարար ուժեղ է, ինչ-որ տեղ ձեռնպահ էին պահում ժողովրդին խռովություններից և իշխանության դեմ զանգվածաբար հանդես գալուց:

«Կոնկրետ այս դեպքում թերահավատությունը շատ մեծ էր,  եթե նույնիսկ որոշ մասի մոտ կար համակրանք «Սասնա ծռեր»-ի նկատմամբ, ապա դա երեք օր առաջ ավելի պասիվ էր: Կարծում եմ՝այդ պասիվ համակրանքն այդպես էլ կմնար,  բայց ինձ թվում է՝ շատ կարևոր է վերլուծել, թե ինչ կատարեց իշխանությունը, ինչի հետևանք էր այն, ինչ սկսվեց երեկվանից: Դա հենց իշխանությունների գործողությունների հետևանքն էր: Եթե երեք օր առաջ մենք ունեինք մեկ թեմա՝ Սէֆիլյանին ազատել,  ապա երեկ միգուցե առաջին շարք դուրս եկավ մեկ այլ թեմա՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների թեման ոստիկանության կողմից, և այստեղ արդեն շահագրգռված և ակտիվ մասնակիցների քանակը կտրուկ մեծացավ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքերով՝  իշխանություններն այսօր ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած, քան երեք օր առաջ: Ըստ նրա՝ եթե երեք օր առաջ ուղղակի պետք էր բանակցությունների միջոցով ինչ-որ հանգուցալուծում գտներ այս ուժային գործողությունների դեմ, այսօր պետք է հասկանալ՝ ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում  իշխանություններին, որը միգուցե պասիվ ձևով իշխանափոխություն է ցանկանում  և, թեև չունենալ հստակ ծրագիր և առաջնորդներ, ամեն դեպքում տրամադրությունները իշխանությունների համար շատ ավելի վտանգավոր են:

«Կարծում եմ, որ այս դեպքում իշխանությունը կկիրառի իր ավանդական մեթոդը՝ ոչ թե բռնի ուժով մարդկանց կմեկուսացնի, այլ կհոգնեցնի նրանց և չունենալով լիդեր և գաղափարներ, նրանք գնան տուն»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ գտնում է, որ իշխանությունը վախենում է ծայրահեղ քայլերի գնալ, քանի որ այդ դեպքում մեծ թվով մարդիկ ոտքի կկանգնեն: Նրա խոսքերով՝ բանակցությունների միջոցով հարցը լուծում կստանա:

«Կարծում եմ, որ չհրապարակվող բանակցություններ կլինեն, իշխանության կողմից խոստումներ կլինեն, ներքին համաձայնություն կլինի և կհանձնվեն: Տղաների վրա հարձակման չեն գնա»,- ասաց հոգեբանը:

Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ բանակցություններն արդյունավետ կլինեն: 

«Բանակցություններով ամեն ինչ արվում է, որ արյունահեղություն չլինի:  Ես բանակցություներին այլընտրանք չեմ տեսնում, թեև դա երկար կարող է տևել, բայց դա այն գինն է, որ պետք է պատրաստ լինեն իշխանությունները վճարել»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ երկու կողմն էլ զիջումների չեն կարող գնալ:

«Զիջումն իշխանության կողմից նշանակում է, որ ապագայում դու կարող ես այս ճանապարհով որոշումների վրա ազդել, իսկ եթե տղաները զիջեն, ապա կստացվի, որ նրանք հերոս չեն»,- եզրափակեց նա:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին և նրանց հոգեվիճակին, հոգեբան Սամվել Խուդոյանն  ասաց, որ իրենց մոտ չարդարացված էյֆորիա է:

«Ես այդ մարդկանց ընկալում եմ ինքնազոհաբերության գնացող մարդիկ, կարծեք իրենք իրենց մատաղ են անում և իրավիճակը ոչ այնքան սթափ են գնահատում, քանի որ այն ժամանակը չէր, որ նման բան կարելի էր անել»,-ասաց հոգեբանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}