Թուրքիան փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար
Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ է ուղարկել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վարչակազմը համարում է, որ Գյուլենը ոգեշնչել է հակաիշխանական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին: Այս մասին գրում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
«Մենք չորս թղթապանակ փաստաթղթեր ենք ուղարկել ԱՄՆ «ահաբեկիչների պարագլխի» արտահանձնման նպատակով: Մենք նրանց ուզածից ավելի մեծ թվով ապացույցներ կներկայացնենք»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պառլամենտում իր ելույթի ժամանակ:
Ավելի վաղ նախագահ Թաիփ Էրդողանը դիմել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով Թուրքական իշխանություններին հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ով արդեն երկար տարիներ բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում:
Անձամբ Գյուլենը, ով համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, բազմիցս հայտարարել է, որ կապ չունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ և դատապարտել է իշխանությունը զինված ուժերի կողմից գրավելու փորձը: Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է հայրենիք արտահանձնվելու հեռանկարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան