Իրանում հնարավոր է արգելեն iPhone-ը
Իրանի իշխանություննեը սպառնացել են արգելել iPhone-ի օգտագործումը, եթե Apple ընկերությունը երկրում մասքանենգության դեմ պայքարի գրասենյակ չգրանցի,-գրում է Life.ru-ն:
«Եթե Apple-ը մոտակա օրերին Իրանում պաշտոնական ներկայացուցչի չգրանցի, բոլոր iPhone-ները կհանվեն շուկայից»,-հայտարարել է Իրանում մաքսանենգության դեմ պայքարի գործակալության ղեկավարը:
Tasnim տեղեկատվական գործակալության զեկույցի համաձայն՝ Իրանում հաշվվում է սմարթֆոնի ավելի քանի 40 մլն օգտատեր, որից մեծ մասը նախապատվությունը տալիս են iPhone-ին: Այդ սարքավորումներից շատերը երկիր են մատակարարվում մաքսանենգների կողմից:
Իրանի կառավությունը բջջային օպերատորների, հեռահաղորդակցման կրիչների և վերավաճառողների հետ համագործակցելով մտադիր է ստեղծել բջջային հեռախոսների գրանցամատյան, որոնք պետք է գրանցվեն տվյալների կենտրոնական բազայում:
Քանի որ Apple-ը պաշտոնական ներկայացուցիչ չունի երկրում, նրա բիզնեսը օրինական չի համարվում, իսկ արտադրանքը չի կարող գրանցվել է նոր կանոններով:
ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի նկատմամբ թույլ չեն տալիս ամերիկյան ընկերություններին վաճառել իրենց արտադրանքը երկրում, սակայն անցյալ տարի Apple- ը սկսել բանակցությունները իրանական ներկրողների հետ այն հույսով, որ սահմանափակումները կվերացվեն այս տարի,-գրում է 9To5Mac-ը:
Դեռևս Կուպերտինոյի ընկերությունը ոչ մի ձև չի մեկնաբանել Իրանի տեղեկատվությունը: