Զինված միջադեպից հոսպիտալացված տուժածներից ևս մեկը դուրս է գրվել
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։
Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։
Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։ Երեկ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը։